Երևանն ու Բաքուն կրակոցների մասին են հաղորդում

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Բաքուն, իր հերթին, հաղորդել է իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։