Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ

Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Պաշտպանության բանակի հրամկազմի հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:
Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին լիակատար պաշարման պայմաններում Արցախի բնակչության անվտանգության ապահովմանը, ասված է հաղորդագրությունում: