ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութի մասին:
Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով, պարզվել է, որ տեսանյութը, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեսանկարահանվել է Գավառում։ Տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է:
«Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո», - ասված է հաղորդագրությունում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ոստիկանությունը հորդորում է բոլոր լրատվական կայքերին և օգտատերերին հեռացնել տեսանյութը։