Ռուս-ուկրաինական պատերազմում կողմերը ներկայացնում են հակառակորդի կորուստները

Ուկրաինական ուժերը տեսանյութեր են հրապարակել, ցույց տալով, թե անօդաչուների հարվածներով ինչպես են Լուգանսկի մարզում անտառում քողարկված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ ոչնչացնում, իսկ Դոնեցկի մարզում, Բախմուտից ոչ հեռու հարվածում ռազմական ստորաբաժանման տեխնիկային։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ամենօրյա հաղորդագրությունում ասել է, որ անցած օրվա ընթացքում ուկրաինական օդուժի երկու Су-25 կործանիչ է ոչնչացվել և 26 անօդաչու թռչող սարք։ Պատերազմից ի վեր ուկրաինական բանակի ընդանում կորուստների մասին նա մի քանի տասնյակ հազարի հասնող տարբեր տեսակի սպառազինություններ է թվարկել։