Ուկրաինայի Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարի խաղերը կանցկացնի Գերմանիայում՝ Համբուրգի մարզադաշտում։ Ուկրաինայի չեմպիոն թիմը այսօր հայտնեց, որ ՈՒԵՖԱ-ն տվել է իր համաձայնությունը։
Ռուսաստանի ներխուժման պատճառով անկարող լինելով հյուրընկալել եվրոպական խաղերը, անցած մրցաշարում տնային խաղերը «Շախտյորն» անցկացրել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։