Ըստ «Անադոլու»-ի՝ ամերիկացի զինծառայողները վարժանքներ են անցկացրել YPG-ի «ահաբեկիչների» հետ

Ամերիկացի զինծառայող, արխիվ

Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ ամերիկացի զինծառայողները Սիրիայի տարածքում, Ղամըշլիի շրջանում վարժանքներ են անցկացրել Սիրիայում գործող քրդական կազմակերպության՝ «Ժողովրդական պաշտպանության ուժերի» ( YPG) ահաբեկիչների հետ։ Համատեղ վարժանքներում օգտագործվել են զենիթային համակարգեր, ամերիկյան Bradley զրահամեքենաներ ու տարբեր տեսակի ծանր զենքեր։

Անկարան քրդական կազմակերպություններին ահաբեկչական է համարում, պնդելով, որ Սիրիայում գործող կազմավորումները PKK-ի ճյուղեր են։