Աղդամում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Աբասով Ասիմը ինքն իր վրա կրակելով ինքնասպանություն է գործել։ Այսօր հայտնեց Ադրբեջանի դատախազությունը։

Աղդամի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով։