Աղմկահարույց տեսանյութում անչափահաս աղջկան բռնության ենթարկող կինը հայտնաբերված է. ՆԳ փոխնախարար

Համացանցում տարածված տեսանյութում պատկերված՝ անչափահաս աղջկան բռնության ենթարկող կինը հայտնաբերված է, հաղորդում է Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը:

Արփի Սարգսյանը առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերված կինը, որի ինքնությունը չի հրապարակվում, տվյալ պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:

«Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն: Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը», - գրում է ՆԳ փոխնախարարը: