Ռուսաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել ընտրողների իրավունքները պաշտպանող «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանիցի նկատմամբ։ Նրա բնակարանը խուզարկվում է։
Քրեական գործը հարուցվել է «անցանկալի հասարակական կազմակերպության» աշխատանքը կազմակերպելու համար։ Այդ մեղադրանքով նրան 6 տարվա ազատազրկում է սպառնում։
Խուզարկություններ են կատարվել նաև Մոսկվայում ու մի շարք քաղաքներում նրա համակիրների՝ 14 ռեգիոնալ համակարգողների ու ակտիվիստների բնակարաններում։
«Գոլոսը» անդամակցում էր «Ընտրությունների դիտարկում կազմակերպելու եվրոպական ցանցին» (ENEMO), որը 2021-ին Ռուսաստանում ճանաչվել է «ոչ ցանկալի կազմակերպություն»։ Այդ որոշումից հետո «Գոլոսը» դադարեցրել էր իր մասնակցությունը այդ ցանցին, որտեղ ընդգրկված են Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի շուրջ 18 երկրների անկուսակցական և ոչ կառավարական կազմակերպություններ։