Այսօր ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ` կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:
«Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:
ՊԲ մեկ այլ հաղորդագրության համաձայն, երեկ ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Դեպքերի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հայկական կողմում կորուստներ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Մարտունու շրջանումԱդրբեջանական դիրքից կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՆԳՆԱդրբեջանական կողմը ցորենի դաշտում աշխատողների ուղղությամբ կրակ է բացել, ընդ որում, թիրախային. Արցախի ՆԳՆ խոսնակ