Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանի Զինված ուժերը սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել, բացարձակ սուտ է, հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը հիշեցնում է՝ նախորդիվ հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները, ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե Քելբաջարի շրջանում վիրավորվել և ձերբակալվել է «այսօր ժամը 11:15 ադրբեջանական տարածք ներթափանցել փորձած հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի» անդամներից մեկը, մյուսները ստիպված են եղել նահանջել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարժական հավաքի մասնակիցը թողել է մարտական դիրքը. ՀՀ ՊՆ