Շիրակի մարզում օգոստոսի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում:
Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԶԻԼ» բեռնատար և Volkswagen մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 6 մարդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևան-Գյումրի ճանապարհին վթարից 11 մարդ է զոհվել, 6-ի կյանքին վտանգ է սպառնում