ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Կալուգայի շրջանում երեք անօդաչու խոցելու մասին

Ռուսական «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Կալուգայի շրջանում։

«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ժամանակին հայտնաբերել և ոչնչացրել են բոլոր անօդաչու թռչող սարքերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ գերատեսչության՝ տուժածներ և ավերածություններ չկան։