Բաքուն կրկին պահանջել է Հայաստանից ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից» և դուրս բերել զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից»։
«Այլ ճանապարհ չկա», - պնդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր The National Interest-ում հրապարակած հոդվածում։
«Հայաստանի իշխանությունների բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին, պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրում։ Ադրբեջանն արել է առաջին քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։