Ճգնաժամը Արցախում պահանջում է ԱՄՆ անհապաղ գործողություն, երեկ X-ում (Թվիթեր) գրել է Միացյալ Նահանգների դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Այսօր ես հորդորել եմ Միացյալ Նահանգների նախագահին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ վերջ տալու ադրբեջանական շրջափակմանը», - փոխանցում է Շիֆը:
«Եվ օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ սատարելու Արցախի ժողովրդին և կանգնեցնելու ևս մեկ ցեղասպանության իրագործումը», - շեշտում է ամերիկացի ազդեցիկ կոնգրեսականը՝ հրապարակելով Ջո Բայդենին ուղղված նամակի լուսապատճենը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ ԱԽ-ը վաղը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հարցով