Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր՝ 12։20-ի սահմաններում, հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող Եվրամիության դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Տուժածներ չկան, հավելում է ռազմական գերատեսչությունը։
Նույն ուղղությամբ երեկվա ադրբեջանական կրակոցների հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։