Այս գիշեր Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, ինչպես հաղորդվում է՝ Կասպից ծովի տարածաշրջանից թևավոր հրթիռների արձակման պատճառով։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ պայթյուններ են որոտացել Դնեպրում ու Զապորոժիեում, Խմելնիցկիում և Լվովում։ Առվազն երեք մարդ զոհվել է, կան վիրավորներ։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտնել է, որ հրթիռների մի մասը խոցվել է, սակայն եղել են նաև հարվածներ, այդ թվում՝ բնակելի շենքերին։ «Վերին հարկերում հրդեհ է, մարդկանց տարհանում ենք, բոլոր ծառայությունները տեղում են», - գրել է նա X-ում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը