Առնվազն 33 զոհ, 80 վիրավոր՝ Մախաչկալայի բենզալցակայանում պայթյունի հետևանքով

Լուսանկարը՝ Դաղստանի ԱԻՆ-ի

Մախաչկալայում բենզալցակայանում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է 33 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ևս 80 մարդ վիրավորվել է, հաղորդում է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ հիվանդանոցում բուժվում է 63 մարդ, այդ թվում՝ 16 երեխա։ 11 տուժածների, այդ թվում՝ երկու երեխաների վիճակը գնահատվում է ծանր։

Երկուշաբթի երեկոյան Մախաչկալայում հրդեհվել է ավտոտեխսպասարկման կենտրոն, կրակը տարածվել է բենզալցակայանի վրա, ինչին հաջորդել է պայթյունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհվածների և ավելի քան 60 վիրավորների մասին։