Պաշտոնական Բաքուն դատապարտում եւ անընդունելի է համարում արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Իսպանիայի կառավարության որոշումը:
Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատունն էր X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու:
«AECID_es -ն (Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպություն - խմբ․ ) ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան Acontraelhambre -ի («Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» - խմբ․)՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով», - հայատառ գրառմամբ հայտարարել է գերատեսչությունը։
🇪🇸🤝🇦🇲⛑️ @AECID_es-ն ակտիվացնում է իր #Մարդասիրական ակցիան @Acontraelhambre-ի հետ՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են #Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ 🫂 Ընդհանուր առմամբ մոտ 250 ընտանիք կստանա դրամական, հոգեբանական և սոցիալական աջակցություն https://t.co/RQLB2Npqmj
— España en Rusia (@EmbEspRusia) August 14, 2023
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխան գրառմամբ հայտարարել է՝ «անընդունելի է» Իսպանիայի աջակցությունը, Ադրբեջանը «խստորեն դատապարտում է այդ ոչ կառուցողական մոտեցումը»։