ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը։
«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի խստիվ պահպանման կարևորությունը»,- ասվում է ռուսական հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հավելում է, որ պաշտոնյաներն անդրադարձել են հայ-ռուսական օրակարգի արդիական հարցերին, այդ թվում՝ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։