Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել են Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 20:30-20:50-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ ՊՆ-ն հերքել էր Բաքվի լուրը սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։