Ռուսների հրետակոծության հետևանքով Խերսոնում զոհվել են ընտանիքի բոլոր անդամները

Ռուսների հրետակոծության հետևանքով Խերսոնի մարզի Շիրոկայա Բալկա գյուղում զոհվել են ամուսինները, նրանց 12-ամյա տղան և 23 օրական աղջիկը։ Հարևան Ստանիսլավ գյուղում երկու տղամարդ է զոհվել, մեկ կին` վիրավորվել։

Ուկրաինայի գխավոր դատախազությունը կիրակի օրը հայտնեց, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում 500 երեխա է զոհվել, ևս 1097 երեխա վիրավորվել է՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դատախազությունը նշում է, որ այդ տվյալները վերջնական չեն, թվերը կարող են ավելի մեծ լինել։ Օկուպացված տարածքներում զոհվածների ինքնությունը պարզելու աշխատանքները շարունակվում են։