Անցած գիշեր առնվազն 20 ուկրաինական հարվածային անօդաչուներ գրոհել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզին։
Հարձակման փաստը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ հարվածային դրոններից 14-ը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, ևս վեցը չեզոքացվել են՝ «ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»։
Ականատեսների վկայությամբ, այսօր վաղ առավոտյան կրկին դադարեցվել է երթևեկությունը Ղրիմի կամրջով։
Թերակղզու բնակիչներից ոմանց խոսքով՝ գիշերային ժամերին Ղրիմի մի շարք շրջաններում պայթյուններ են լսվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի վրա գիշերային հարձակման հետևանքով դեսանտային նավ է վնասվել