Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ պարեկության զորավարժություններ են անցկացրել Խաղաղ օվկիանոսում։ Զորավարժություններում ներգրավել են նաև ավիացիա և ուղղաթիռներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ համատեղ զորավարժությունների խնդիրներն են ամրապնդել Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային համագործակցությունը, Ասիա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանում նպաստել խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև երկու երկրների ծովային տնտեսական ակտիվության օբյեկտների պաշտպանությունը։