Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ քննարկելով տեղեկատվական անվտանգության խնդիրները։
«Մենք բոլորս հասկանում ենք, թե դա որքան կարևոր է, միշտ է կարևոր, բայց հատկապես հիմա, և հաշվի առնելով այսօրվա իրավիճակի առանձնահատկությունները՝ խոսենք այդ կարևոր թեմայով»,- նիստի սկզբում ասել է Պուտինը։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ռուսական լրատվամիջոցներին արգեվել է պաշտոնական լրատվությունից բացի այլ հաղորդումներ տպագրել կամ հեռարձակել։ Ռուսական գրեթե բոլոր անկախ լրատվամիջոցները փակվել են, լրագրողների դեմ «բանակը վարկաբեկում» մեղադրանքով վարչական կամ քրեական բազմաթիվ գործեր են հարուցվել։ Որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ հեռացել են Ռուսաստանից։