Ֆրանսիայում՝ Ստրասբուրգից 50 կիլոմետր հարավ գտնվող Վինցենհայմ ավանում վաղ առավոտյան հրդեհվել է հաշմանդամների հանգստյան տունը: Զոհվել է 11 մարդ:
«Հրդեհը մարվել է, տեսնում եք, միայն ծուխն է մնացել, պատրաստվում ենք հետաքննություն անցկացնել»,- ասել է Վերին Հռենոսի դեպարտամենտի ղեկավար Կրիստոֆ Մառոն:
17 կենվորներ փրկվել են: Նախագահ Էմանյուել Մակրոնը ցավակցություն է հայտնել այդ ողբերգության կապակցությամբ: