Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ մի տղամարդ ձերբակալվել է հօգուտ Ռուսաստանի լրտեսելու կասկածանքով: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի դաշնային դատախազությանը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասում՝ Կոբլենց քաղաքում:
Քննության տվյալներով, ձերբակալվածը Թոմաս Հ.-ն է: Նա աշխատել է գերմանական բանակի՝ Բունդեսվերի մատակարարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխսպասարկման վարչությունում:
Հաղորդվում է, որ Թոմաս Հ-ն ինքն է կապ է հաստատել Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցների հետ և առաջարկել է «համագործակցել»: Ձերբակալվածի համար խափանման միջոց է ընտրվել կալանքը: