Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ երկու մարտական ԱԹՍ է խոցվել, որոնք թռչել են դեպի Ռուսաստանի մայրաքաղաք:
«Մեկը՝ Դոմոդեդովո շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում»,- գրել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրետակոծություններ Խարկովում, Խերսոնում, ԱԹՍ-ների հարվածներ՝ Մոսկվայում