Զելենսկին վճռական աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և համերաշխություն ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակած իր խոսքում վճռական աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Նա նաև համերաշխություն է հայտնել Վրաստանի ժողովրդին՝ առանց հիշատակելու Վրաստանի իշխանություններին։

«Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի 15-րդ տարելիցին մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին և մեր վճռական աջակցությունն այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Միայն Ուկրաինայի և Վրաստանի տարածքների ամբողջովին դեօկուպացիան, զավթիչների պատիժը և նրանց պատճառած վնասների փոխհատուցումը՝ խաղաղություն և կայունություն կբերի Եվրոպայում և ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Զելենսկին։