Օգոստոսի 5-ին միջազգային Կարմիր խաչը այցելել է Լաչինի միջանցքից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին։ Նա ընտանիքին երկտող է փոխանցել, «Ազատությանը» հայտնեց միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Արցախի 68-ամյա քաղաքացին առևանգվեց ադրբեջանցիների կողմից հենց անցակետից, նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր Հայաստան բուժման։ Բաքուն նրան մեղադրանքներ է առաջադրել։
Արցախցու ընտանիքն առաջին իսկ օրից պնդում է, որ այդ մեղադրանքներն անհեթեթ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. դուստրը պնդում է, որ հայրն իրենց հետ չի կապվել