Կիևի Մայր Հայրենիք հուշարձանի վրա ԽՍՀՄ զինանշանի փոխարեն եռաժանի է տեղադրվել

Կիևի կենտրոնում Մայր Հայրենիքի հուշարձանի վահանի վրա տեղադրվել է եռաժանին՝ Ուկրաինայի պաշտոնական խորհրդանիշը։ Այն փոխարինել է նախկինում ապամոնտաժված ԽՍՀՄ զինանշանին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

«Դա եղավ: Ուկրաինական եռաժանին իր տեղում է: Դա բարդ, պատասխանատու, պատմական նախագիծ էր: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր դա իրականացրել են՝ հովանավորներին, դիզայներներին, շինարարներին, քանդակագործին, պատերազմի թանգարանի աշխատակիցներին»,- գրել է Ուկրաինայի նախկին մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն Տելագրամ ալիքում։

Մայր Հայրենիքի 62-մետրանոց արձանի մուրճն ու մանգաղը մեկ շաբաթ առաջ էին ապամոնտաժվել։

Այդ արձանը համարվում է ամենաբարձրը Եվրոպայում: