«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց», - հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Մնացած բոլոր դեպքերում դա ինտեգրացիայի պարտադրման հերթական քայլը կլինի…», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետրոսյանը:
Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նենգ և անընդունելի արարք է. Միրզոյանը՝ ԿԽՄԿ նախագահին