Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ և առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում:

Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Վրաստանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Հայաստանի ԱԳՆ-ն հատնել է, որ Վրաստանի իշխանությունների կողմից այս պահի դրությամբ հրապարակված՝ բնական աղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ պաշտոնյաները ցավակցել են Վրաստանում տեղի ունեցած աղետի կապակցությամբ