Ադրբեջանական մարտական դիրքերից այսօր հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում, հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Նշվում է, որ տուժածներ չկան։
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին, հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։