Վրաստանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Պաշտոնական աղբյուրների համաձայն, ավելի քան երկու տասնյակ անձի որոնողական աշխատանքները Շովիում շարունակվում են։
Բնական աղետի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։
Թբիլիսիից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շովին Վրաստանի առողջարանային բնակավայրերից է, որը հայտնի է իր հսկայական անտառներով և հանքային ջրերի աղբյուրներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահի դրությամբ Վրաստանի բնական աղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ