Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում սողանքի և սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ աղետի գոտում գտնվող 35 անձի հետ կապ հաստատել չի հաջողվում։
Ռաչայի բարձր լեռնային շրջանում սողանքը տեղի է ունեցել երեկ կեսօրին։ Վրացական աղբյուրների փոխանցմամբ, ակտիվ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են դեպքի մասին հաղորդումից միայն երեք ժամ անց։
Այսօր դեպքի վայր է մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։