Թրամփի գործով դատական լսումները տեղի կունենան օգոստոսի 28-ին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի դատարանը օգոստոսի 28-ին է նշանակել նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի գործով լսումները:

Նա մեղադրվում է 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի վրա ծայրահեղականների հարձակման կազմակերպման հետ առնչություն ունենալու համար:

Դատական նիստերը վարելու է դաշնային դատարանի դատավոր Տանյա Չետքենը: Թրամփը մեղադրվում է մի քանի այլ հոդվածներով:

Նա հերքում է մեղադրանքները և պնդում է, որ այդ գործերը հարուցվել են 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մասնակցությունը խափանելու նպատակով: