Մեկնարկել են բելառուս դեսանտայինների և վագներականների համատեղ պարապմունքները

Բելառուս զինվորականները համատեղ պարապմունքներ են անցկացնում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների հետ։ Այդ մասին այսօր պետական СТВ հեռուստաընկերության եթերում հայտարարել են բելառուս զինվորականները՝ նշելով, որ երկրի արևմուտքում՝ Լեհաստանին սահմանակից Բրեստի մարզում ընթացող վարժանքներին վագներականների հետ մասնակցում են այստեղ տեղակայված 38-րդ դեսանտային-գրոհային բրիգադի զինծառայողները։

«Վարժանքների ընթացքում հիմնական շեշտը դրվում է գրոհային գործողությունների և փողոցային մարտերի վրա», - հայտարարել է Բելառուսի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար Վադիմ Դենիսենկոն։