Այսօր կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։
«Դրա ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին», - տեղեկացնում է պաշտոնական Անկարան։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև Ուկրաինայից գյուղմթերքի արտահանման մասին պայմանագրի հնարավոր վերագործարկմանը։
«Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրելու հացահատիկի արտահանման սևծովյան համաձայնագիրը կրկին կյանքի կոչելու ուղղությամբ», - հայտարարել է Էրդողանը։