«Հայաստանում պետք է հասկանան, որ եթե իրենք չստորագրեն խաղաղ պայմանագիրն Ադրբեջանի հետ, ապագայում դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ», - Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ինչպես տեսնում ենք՝ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում կտրուկ կերպով փոխվում է, և հայերի՝ անվտանգության հետ կապված հույսերի մի մասը ամբողջությամբ վերացել է», - ասել է Ադրբեջանի նախագահ։
Euronews-ին տված հարցազրույցում Ալիևը նաև պնդել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը բավական սահմանափակ ընտրություն ունի։
«Ես մի ուղերձ ունեմ, որ արդեն իսկ փոխանցել եմ Հայաստանի կառավարությունը՝ ներկա իրավիճակում ձեր ընտրությունը լավի և լավագույնի միջև չէ, ձեր ընտրությունը վատթարագույնի և ընդունելիի միջև է։ Ընդունելին, սակայն, հիմնված է բանականության, միջազգային իրավունքի նորմերի և ադրբեջանցիների՝ իրենց հողերում ապրելու իրավունքը ճանաչելու վրա՝ իրավունք, որից նրանք մեզ զրկել են 30 տարի շարունակ», - հայտարարել է Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. «Հայաստանի և Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից»