Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հաստատում են, որ Արցախի քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
61-ամյա Ռաշիդ Բեգլարյանը վերջին օրերին գտնվել է Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից, հաղորդում է ԱԱԾ-ն։
Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։
Ավելի վաղ Բաքուն էր հայտնել քաղաքացու ձերբակալման մասին։