«Մենք հավատում ենք, որ խաղաղության պայմանագիրը հասանելի է»․ Մեթյու Միլլեր

«Միացյալ Նահանգները շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից խոսել։ Մենք շարունակում ենք, հավատում ենք, որ այն հասանելի է», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերը շեշտել է՝ այն հնարավոր դարձնելու համար երկու կողմերն էլ դժվարին փոխզիջումների պետք է գնան։

Պետդեպարտամենտի խոսնակն ասել է՝ մարդու իրավունքները մշտապես Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում են, Վաշինգտոնն իր մտահոգությունները միշտ է բարձրայանում՝ թե՛ հրապարակային, թե՛ մասնավոր ուղիներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն Ալիևին խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակի կապակցությամբ