Նիգերի վարչապետ Ահմուդու Մահամադուն ասել է, որ նախագահ Մոհամեդ Բազումը հրաժարական չի տալու, չնայած այն հանգամանքին, որ արդեն 5 օր է կալանված է հեղաշրջում կատարած զինծառայողների կողմից:
Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային կառույցի լիդերները խունտայի ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ են տվել օրինական նախագահին ազատելու և նրա լիազորությունները վերականգնելու համար, սպառնալով հակառակ դեպքում ֆինանսական պատժամիջոցներ սահմանել և Նիգերի օդային տարածքը հայտարարել թռիչքազերծ գոտի:
Միջազգային համայնքը՝ Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Աֆրիկյան միությունը, Եվրոպական միությունը և նախկին գաղութատեր Ֆրանսիան դատապարտել են խռովությունը:
«Նախագահ Բազումը բարձր տրամադրություն ունի, նա մեծ լիդեր է, կռվող մարտիկ է: Նա հավատում է, որ ամեն ինչ լավ կավարտվի»,- ասել է վարչապետ Մահամադուն: