Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ: Այս մասին հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ նշելով, որ մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։