Արմեն Գրիգորյանն ու Անդրեա Վիկտորինը մտքեր են փոխանակել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանն ընդգծել և վստահությունն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ: