Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը բացառում է այսօր Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորումը:
«Արդյոք հնարավո՞ր է խաղաղ կարգավորում Ուկրաինայի հետ՝ Կիևի ռեժիմի ներկայիս դիրքորոշման պայմաններում: Միանշանակ անհնարին է, դրա նախադրյալները չկան»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ հենց այդ մասին է խոսել Վլադիմիր Պուտինն անցած գիշերը տեղի ունեցած ասուլիսում, երբ ասել է, որ «Կիևի ռեժիմը չի ուզում խաղաղություն և չի կարող ուզել, քանի որ օգտագործվում է որպես գործիք Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի վարած պատերազմում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օգոստոսի սկզբին Ջիդդայում կանցկացվեն Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ՝ առանց Մոսկվայի․ Երմակ