Թուրքիա Ռուսաստանի նախագահի այցի ժամկետի մասին տեղեկություններ չկան, սակայն երկու նախագահները չորեքշաբթի օրը կզրուցեն հեռախոսով, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այցի օրվա մասին դեռ նոր բան չկա, բայց օգոստոսի 2-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը», - հայտնել է Պեսկովը:
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում Պուտինը չի բացառել, որ կարող է առաջիկայում մեկնել Թուրքիա, սակայն ավելացրել է, թե գուցեև Էրդողանը կժամանի Ռուսաստան:
Հուլիսի 21-ին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, թե ցանկանում է մոտ ապագայում ռուսաստանցի պաշտոնակցի հետ քննարկել հացահատիկի գործարքի թեման:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Թուրքիա Պուտինի այցի հնարավորությունը կա Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների ծրագրերում, սակայն դրա ժամկետների մասին Մոսկվան և Անկարան դեռ չեն պայմանավորվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը հայտնել է մյուս ամիս Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի մասին