Չեխիայում կալանք է դրվել ռուս օլիգարխի դրամական միջոցների և հինգաստղանի հյուրանոցի վրա

Ռուսաստանցի մեծահարուստ Վլադիմիր Եվտուշենկովը, արխիվ:

Չեխիայի իշխանությունները կալանքի տակ են վերցրել ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի ընկերությունների հաշիվները և Կարլովի Վարիում նրան պատկանող Savoy Westend հինգաստղանի հյուրանոցը։

Այդ որոշումը կայացվել է Եվտուշենկովի նկատմամբ այս տարվա հունիսին Չեխիայի սահմանած պատժամիջոցների շրջանակներում:

Եվտուշենկովից կալանված գումարը մոտ 4 միլիոն 600 հազար դոլար է, իսկ Կարլովի Վարիում նրա հյուրանոցի արժեքը մոտ 23 միլիոն դոլար: