Փաշինյանը ցավակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ, հաղորդում է կառավարությունը։

Վարչապետն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր՝ Աբու Դաբիի կառավարչի ներկայացուցիչ Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Վարչապետը խնդրել է իր ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերը փոխանցել նաև Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի ընտանիքին: