Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը այսօր՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում (Սյունիք) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։